Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիայի Հանրապետություն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակչանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Բոթսևի հետ։

Քննարկվել են հայ-բուղարական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են փոխգործակցության շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել համագործակցության զարգացան հեռանկարները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությանը պաշտոնական արարողակարգային միջոցառումների ընթացքում ուղեկցել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է բուլղարական ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի հուշարձանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am