Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Victoria՚s Secret-ի թոփ-մենեջերը հեռացել Է ընկերությունից

Victoria՚s Secret-ի թոփ-մենեջերը հեռացել Է ընկերությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Victoria՚s Secret-ի ներքնազգեստի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յան Սինգերն ընկերությունից հեռացել Է մարկետինգի գծով տնօրեն Էդուարդ Ռազեկի հակասական հայտարարության ֆոնին, որը նա արել Է plus-size մոդելների եւ տրանսգենդերների վերաբերյալ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը: Ռազեկն անցյալ շաբաթ Vogue հանդեսին տված հարցազրույցում ասել Էր, թե ընկերությունը որոշում Է ընդունել plus-size մոդելներին եւ տրանսգենդերներին չընգգրկել ամենամյա շոուում: Ռազեկի խոսքով՝ նման մոդելները չեն համապատասխանում այն «ֆանտազիային», որը Victoria՚s Secret-ը ջանում Է վաճառել: Հետագայում ընկերությունը հրապարակել Է հայտարարություն, որում մարկետինգի գծով տնօրենը ներողություն Է խնդրել իր առած արտահայտության համար: Ինչպես հաղորդվում Է, Յան Սինգերը ընկերությանը միացել Է 2016 թվականին: Հրատարակությունը նշում Է, որ, չնայած Սինգերի ջանքերին, Victoria՚s Secret-ը առեւտրային դժվարությունների Է բախվել վերջին տարիներին, եւ 2018 թվականին վաճառքներն ընկել են 5 տոկոսով:

Victoria՚s Secret-ն ընկերություն Է, որը մասնագիտանում Է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված Է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել Է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում Է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում Էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել Է Փարիզ: Ընկերության արտադրանքը ներկայացնում են «հրեշտակները»: Այդ ժամանակաշրջանում Victoria՚s Secret-ի հրեշտակներ են եղել բազմաթիվ հայտնի մոդելներ, որոնց թվում են՝ Ադրիանա Լիման, Դաութցեն Քրեսը, Ջիջի Հադիդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ժիզել Բյունդհենը, Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քառլի Քլոսը եւ շատ ուրիշներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]