Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան 
գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Ինչպես «Արմեպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության մակարդակը, Շոմբի Շարփը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանձնառությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]