Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Խաշկոջիի սպանության մեղավորների համար

Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Խաշկոջիի սպանության մեղավորների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը կպնդի, որ մահապատժի դատապարտվեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեղավորները: Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Շալան աշ Շալանը: Հեռարձակումը վարել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մահապատիժ կպահանջենք այն հինգ մեղադրյալների համար, ովքեր հրաման են տվել սպանելու Խաշկոջիին, եւ կատարողների համար,- ասել Է նա:- Խաշկոջիի գործով մեղադրանքներ են առաջադրված 11 մարդու, հետաքննության շրջանակներում ընդամենը ձերբակալվել Է 21 մարդ»: Գլխավոր դատախազությունում հավաստել են, որ Խաշկոջին սպանվել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում, ինչից հետո նրա «մարմինն անդամատվել Է եւ դուրս բերվել դիվանագիտական համալիրի սահմաններից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]