1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միլանում առնվազն յոթ մարդ Է տուժել մետրոյում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով

Միլանում առնվազն յոթ մարդ Է տուժել մետրոյում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 15-ի առավոտյան առնվազն յոթ մարդ Է տուժել Միլանի մետրոյում այն բանից հետո, երբ գնացքը կտրուկ արգելակել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rainews24 հեռուստաալիքը:

Ինչպես վկայում են իրադարձությունների վայրում ականատեսների կողմից արված տեսակադրերը, մետրոյի կայարան են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ եւ ոստիկանությունը: Կատարվում Է տուժածների տարհանում: Նրանցից մեկին դուրս են բերել պատգարակով, բայց գիտակցությունը տեղն Է եղել, նրան տարել են շտապ օգնության մեքենայով: Կասկածում են, որ կոտրվել Է նրա ոտքը:

Տուժել Է յոթից մինչեւ տասը մարդ, ծանր վնասվածքներ նրանք չունեն:

Նախնական տեղեկությունների համաձայն, արտակարգ պատահարի պատճառը դարձել Է շարժակազմի կտրուկ արգելակումը՝ կապված Էներգիայի մատակարարման խափանման հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]