Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պուտինը պատմել Է, թե ինչ Է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում

Պուտինը պատմել Է, թե ինչ Է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահը ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերի թվում նշել Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-III (ՌՀՍ-III) եւ ՄՓՀՀՊ պայմանագրերի ճակատագիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Հանգուցային հիմնախնդիրներից մեկն, անշուշտ, ռազմավարական կայունության խնդիրն Է»,- ասել Է նա՝ պատասխանելով ամսվա վերջին Արգենտինայում «քսանյակի» գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման հնարավոր թեմաների վերաբերյալ՝ լրագրողների հարցին: «Մենք պետք Է հասկանանք, թե ինչ կլինի ՌՀՍ-III պայմանագրի հետ, ինչ կլինի ՄՓՀՀՊ-ի շրջանակներում, թե ինչպես այստեղ կզարգանան իրադարձությունները»,- պարզաբանել Է Պուտինը:

«Կան նաեւ այլ հարցեր՝ կապված այն բանի հետ, թե ինչպես կզարգանան մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները»,- նշել Է Պուտինը: «Կան հեռանկարային ուղղություններ, որոնց զարգացման հարցում շահագրգռված Է ինչպես ԱՄՆ-ն, այնպես Էլ մենք»,- ընդգծել Է նա: «Դե, վերջապես, «թեժ կետերը»՝ Սիրիան, հյուսիսկորեական միջուկային ծրագիրը, Իրանի հետ հարաբերությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում (ԳՀՀՊ). այս բոլոր հարցերի մեջ ներգրավված Է ինչպես ԱՄՆ-ն, այնպես Էլ Ռուսաստանը եւ, անտարակույս, մեզ անհրաժեշտ Է բարձր մակարդակի եւ փորձագիտական մակարդակի երկխոսություն»,- հայտարարել Է ՌԴ-ի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]