1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանը համաձայն չէ պնդումներին, թե միայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշով «Իմ քայլը» մեծամասնություն կկազմի

Արայիկ Հարությունյանը համաձայն չէ պնդումներին, թե միայն Նիկոլ Փաշինյանի 
վարկանիշով «Իմ քայլը» մեծամասնություն կկազմի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշով ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն կկազմի: «Դուք տեսել եք 2017 թ. ընտրություններին ինչպես են աշխատում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ընտրատարածքներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց նա՝ ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը:
Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը արդյո՞ք լինելու է «Նիկոլ՝ վարչապետ»-ը, որպեսզի դաշինքը վարչապետի վարկանիշով ձայներ ստանա,  Հարությունյանը պատասխանեց. «Ներկայում մեր համապատասխան խումբը քննարկումներ է անցկացնում և մարտավարություն է մշակում: Երբ որ կհրապարակվի, դրանից հետո կքննարկենք կարգախոսի տարբերակները: Սրանք խորհրդարանական ընտրություններ են, որոնց մասնակցում են քաղաքական ուժեր իրենց առաջին թեկնածուներով և բոլոր կոմպոնենտներն էլ լինելու են քարոզչական հնարքների շրջանակում»:

Արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ չմեծամտանալու խորհրդին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Մենք մեծամիտ չենք: Յուրաքանչյուրին մրցակից ենք համարում և յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին լինելու է մեր քարոզչության կարևոր բաղադրիչներից մեկը»:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]