Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

«Գահերի խաղի» ռեժիսորը պատասխանել Է ֆիլմի երկրպագուների հարցերին


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Դեւիդ Նաթերը Reddit-ի կայքում պատասխանել Է «Գահերի խաղի» երկրպագուների հարցերին՝ կապված սերիալի եզրափակիչ եթերաշրջանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կինեմատոգրաֆիստը խոստովանել Է, որ ութերորդ մասի առաջին Էպիզոդում «խառնել Է բոլոր ֆիգուրները»: «Ավելի վաղ ես չեմ նկարահանել «Գահերի խաղի» պրեմիերային սերիաները, բայց ես վստահ եմ, որ շատ կարեւոր Է դրանք հիշարժան դարձնելը»,-նշել Է նա:

Նաթերը խոստացել Է, որ եթերաշրջանը լի Է լինելու մասշտաբային տեսարաններով՝ բազմաթիվ հերոսների մասնակցությամբ, ինչպես նաեւ հիանալի ինտիմ դրվագներով: Նրա խոսքով՝ սցենարիստները սերիալի վերջաբանն ստեղծել են՝ ելնելով ֆենթեզի սագայի երկրպագուների ցանկությունից:

Պատասխանելով այն հարցին, թե եզրափակիչ եթերաշրջանի գլխավոր մարտահրավերներից մեկը կդառնա արդյոք հերոսներից մեկի՝ ժամանակի մեջ ճանապարհորդելու եւ անցյալը փոխելու անսպասելի կարողությունը, Նաթերը խուսափողաբար պատասխանել Է. «Ես կլինեմ առաջինը, ով կասի, որ իմ կողմից նկարահանված Էպիզոդներում ժամանակի մեջ ճանապարհորդություններ չկան: Դա միակ հուշումն Է, որը ես ձեզ կտամ»:

Նաթերն աշխատել Է «Գահերի խաղի» երկրորդ, հինգերորդ եւ ութերորդ եթերաշրջանների Էպիզոդների վրա: Նոյեմբերին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ «Գահերի խաղի» ութերորդ՝ եզրափակիչ մասը, կթողարկվի 2019 թվականի ապրիլին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ