Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժողովրդի սպասելիքներն արդարացնող քաղաքական ուժը մեծ քվեներ կստանա. Սերգեյ Բագրատյան

Ժողովրդի սպասելիքներն արդարացնող քաղաքական ուժը մեծ քվեներ կստանա. Սերգեյ 
Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերին ընտրելու առումով՝ ժողովրդի համար էական նշանակություն կունենան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ նրանց մոտեցումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Վստահ եմ, որ քարոզարշավի ընթացքում ասելիք ունեցող քաղաքական ուժերը կվերահաստատեն իրենց տեղը քաղաքական քարտեզի վրա: Վստահ եմ նաև, որ ժողովուրդն ավելի շատ սպասելիքներ ունի տնտեսական, սոցիալական ոլորտներում: Այն քաղաքական ուժերը, որոնք կսպասարկեն ժողովրդի շահերը՝ բնականաբար ավելի մեծ քվեներ կունենան և կկարողանան հետագա գործունեությունը կազմակերպել խորհրդարանում»,- նշեց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի ընտրության հարցում էական նշանակություն կունենան նաև քաղաքական ուժերի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Պատգամավորը շեշտեց նաև բնապահպանական խնդիրների ու արտաքին մարտահրավերների առկայությունը:

«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք և՛ արտաքին մարտահրավերներին, և՛ ներքին որոշակի տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

2018 թվականի նոյեմբերի 14-ին 18:00-ի դրությամբ ավարտվել են ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրումները: Ընդհանուր առմամբ մասնակցելու է 9 կուսակցություն և 2 դաշինք: Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]