Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մի քանի օրից նորից կսկսի մարզումները  

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մի քանի օրից նորից կսկսի մարզումները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մի քանի օրից կվերադառնա մարզումների:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեց անձամբ Ստեփանյանը: Վերջինս շեշտեց, որ Փարիզի աշխարհի գավաթի փուլում ստացած վնասվածքը սկսել է բուժել հայրենիք վերադառնալուց հետո, և բուժման կուրսը քիչ-քիչ մոտենում է ավարտին:

«Հետազոտությունը ցույց տվեց, որ ոտքիս մկանաթաղանթը պատռված էր: Մեծ ծանրաբեռնվածությունների ժամանակ այն ավելի էր խորանում: Այդ ընթացքում քարացել էր ամբողջ ոտնաթաթս: Հիմա 20 օր է, ինչ չեմ մարզվում, սակայն մի քանի օրից նորից կվերսկսեմ մարզումներս»,-ասաց նա:

Ստեփանյանի խոսքով` այս տարի այլևս մրցաշարերի չի մասնակցի, սակայն պակաս հնարավոր չէ, որ հունվարին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլից մեկին մասնակցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]