Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հին Երևան» նախագիծը պետք է կյանքի կոչվի. Նիկոլ Փաշինյան

«Հին Երևան» նախագիծը պետք է կյանքի կոչվի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևանի քաղաքապետը լիազորություններ է ստանում Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելու՝ Երևանի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի՝ Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, քանի որ, ըստ օրենսդրության, եթե հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողը պետությունը չէ, ապա բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմանը կցվում է համապատաuխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով uահմանվում են uեփականության oտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատաuխանատվությունը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը «Հին Երևան» նախագծի մասին է,  և կառավարությունը պետք է աշխատի, որպեսզի այն կյանքի կոչվի։ «Մեր մոտեցումն ու քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քննադատելու մասին, ըստ էության, հիմա այն գործընթացում ենք, որ ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի նախագիծը այնպես վերափոխվի, որ հուշարձանները մնան անձեռնմխելի, և նախագիծը լիարժեք իրականացվի, ներդրողի հետ լիարժեք ըմբռնում ունենք։ Այս առումով, ներդրողի հետ ունենք լիարժեք ըմբռնում:  Ինչպես ասում են՝ գնդակը ճարտապետների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական, և՛ ներդումային առումներով նախագծում այնպիսի փոփոխություններ կատարեն, որից հետո ծրագիրը ողջ թափով կգործարկվի», - ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախագծի փոփոխությունների համար նախատեսված է երեք շաբաթ: Աշխատանքային խմբում ներգրավված են կառավարության, քաղաքապետարանի և ներդրողի ներկայացուցիչները: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի, որպեսզի ներդրումային խոշոր ծրագիրն իրականություն դառնա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]