Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Հարկային օրենսգրքի նախագիծը պատրաստ է, սակայն այն ընդունելու ժամկետները դեռևս հայտնի չեն


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է և արդեն միջգերատեսչական քննարկումների փուլում է: Այդ  կառավարության նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ Հարկային օրենսգիրքն ընդունելու և ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիր կա, քանի որ բարելավող դրույթները կարող են հետադարձ ուժով ընդունել, այդ թվում հունվարի 1-ից, սակայն վատթարացնող դրույթները չեն կարող:

«Ֆորմալ առումով, մենք կարող ենք նախագիծն ընդունել այս տարի, ուղղակի չգիտեմ մենք կհասցնե՞նք դեկտեմբերին ևս մեկ արտահերթ ԱԺ նիստի գնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց, որ  նախընտրական փուլ են մտնում, որից հետո այլ պրոցեսներ են սկսվում: «Ճիշտ է, դե յուրե գործող խորհրդարան ունենք, բայց կարող ենք այն խնդիրը, որ ունեցանք Ընտրական օրենսգրքի հետ, հիմա էլ Հարկային օրենսգրքի հետ ունենանք ու տեղապտույտի մեջ հայտնվենք: Պետք է աշխատենք, որ հունվարին դա կարողանանք ընդունել: Քանի որ վատթարացնող դրույթներ կան, իսկ օրենսդրությունը պահանջում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 6 ամիս անց: Գուցե կարողանանք այդ դրույթն էլ վերանայել, եթե տեսնենք, որ ձեռնտու է, որ օրենսգիրքը օր առաջ մտնի ուժի մեջ: Սա քաղաքական որոշման հարց է»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ եթե հնարավոր չլինի հայտարարի գալ, որ այս անգամ բացառություն արվի ու շուտ ուժի մեջ մտնի Հարկային օրենսգիրքը, ապա ստիպված կլինեն գնալ այն ճանապարհով, որ ամբողջ փաթեթն ուժի մեջ կմտնի 6 ամիս հետո:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ