Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

WannaCry շորթիչ վիրուսը վերադարձել է եւ համակարգիչներ վարակել ամբողջ աշխարհում

WannaCry շորթիչ վիրուսը վերադարձել է եւ համակարգիչներ վարակել ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WannaCry հզոր շորթիչը, որը 2017 թականին համակարգիչների վրա գրոհել Էր ամբողջ աշխարհում, դարձել Է ամենատարածված շորթիչ վիրուսը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն իրենց հաշվետվության մեջ:

Վերլուծաբանների հաշվարկներով՝ վերջին ամիսներին WannaCry -ն առաջին տեղն Է զբաղեցնում ընկերության սպասարկյալների համակարգիչների վրա գրոհների քանակով:

Այդ վիրուսի միջոցով հարձակումների բաժինը կազմում Է ընդհանուր թվի գրեթե 29 տոկոսը: WannaCry-ից հետո տարածվածությամբ երկրորդ տեղն զբաղեցնում են GandCrab տրոյանի նոր տարբերակները: Այդ շորթիչ ծրագիրը գրոհել Է 12 տոկոսից փոքր-ինչ ավելի համակարգիչների վրա:

Նաեւ մասնագետներն «առաջատար» վիրուսների թվին են դասել Crysis, Shade, PolyRansom եւ Cryakl հայտնի ծածկագրողներին: Վերջինն զբաղեցնում Է վիրուսային վարկանիշի երրորդ հորիզոնականը. դրա միջոցով կատարվել Է հարձակումների գրեթե ինը տոկոսը: WannaCry-ի առավել հայտնի գրոհը տեղի Է ունեցել 2017 թվականի մայիսին: Անհայտ կիբեռհանցագործները համակարգիչներում տեղեկատվությունն արգելափակել Էին ամբողջ աշխարհում՝ պահանջելով փրկագին: Այն ժամանակ կիբեռգրոհից վնասը գնահատվեց մեկ միլիարդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]