Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաներին


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը   ծանոթացել է վարչական շրջանում գործող «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության գործունեությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազմակերպությունը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանությամբ, կազմակերպում ճանաչողական ու ուսուցողական  մի շարք նախագծեր: 

Արման Աբրահամյանը նախ ծանոթացել է շենքային պայմաններին,  ապա կազմակերպության ղեկավարի՝ Արմինե Սահակյանի և  անդամների հետ միասին քննարկել  առաջիկայում  համատեղ նախագծեր  իրականացնելու և երիտասարդներին համայնքային միջոցառումներին ներգրավելու առաջիկա անելիքները:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ