1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հյուսիսային Իռլանդիայի գործերի բրիտանացի նախարարը հրաժարական է տվել Brexit-ի պատճառով

Հյուսիսային Իռլանդիայի գործերի բրիտանացի նախարարը հրաժարական է տվել Brexit-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի՝ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Շեյլեշ Վարան նոյեմբերի 15-ին երկրի կառավարության ղեկավար Թերեզա Մեյին խնդրագիր Է ներկայացրել պաշտոնաթողության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ դառնությամբ ու ափսոսանքով ես վարչապետին ներկայացրեցի Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարարի պաշտոնը թողնելու խնդրագիրը»,-գրել Է նա Twitter-ում՝ հաղորդագրությանը կցելով փաստաթղթի լուսանկարը: Խնդրագրում Վարան անհամաձայնություն Է հայտնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծին:

«Ես չեմ կարող պաշտպանել Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ԵՄ-ի հետ համաձայնեցված պայմանագիրը»,-հայտարարել Է նախարարը: Նախօրյակին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստին: Տեղեկացվել Է, որ փաստաթղթին դեմ Է արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]