Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկի խնդիրը կկարգավորվի հարկային բարեփոխումներով

Գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային 
հարկի խնդիրը կկարգավորվի հարկային բարեփոխումներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ձեռնպահ է մնում օրինագծի ընդունումից, որով առաջարկվում է հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունն առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակներում անդրադառնալու է խնդրո առարկա հարցի առավել համակողմանի կարգավորմանը:

«Առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից ու ընդունումից՝ մինչև հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող քննարկումների ավարտը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]