Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Brexit-ի շուրջ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը նշանակված է նոյեմբերի 25-ին. Տուսկ


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 15-ին հայտարարել Է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի համաձայնեցման աշխատանքի ավարտին նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը պետք Է տեղի ունենա նոյեմբերի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եթե արտակարգ որեւԷ բան չպատահի, մենք Եվրախորհրդի հանդիպում կանցկացնենք Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրն ավարտելու եւ դրան պաշտոնական կարգավիճակ տալու համար: Դա տեղի կունենա կիրակի՝ նոյեմբերի 25-ին»,-ասել Է նա մամուլի ասուլիսում, որին մասնակցել Է Brexit-ի շուրջ բանակցություններում ԵՄ-ի համակարգող Միշել Բառնիեն:

Տուսկը նշել Է, որ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովին կնախորդեն մի շարք հանդիպումներ ու քննարկումներ: Մասնավորապես, արդեն նոյեմբերի 15-ից ԵՄ-ի բոլոր անդամները մանրակրկիտ կուսումնասիրեն այդ համաձայնագիրը, եւ մինչեւ շաբաթվա վերջը ԵՄ-ի բոլոր երկրների դեսպանները կհանդիպեն այն քննարկելու համար: «Հուսով եմ, որ նրանք շատ դիտողություններ չեն ունենա»,-նշել Է Տուսկը:

«Նրանք նաեւ կքննարկեն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ հետագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հռչակագրի վերջնականի համաձայնեցման Եվրահանձնաժողովի մանդատը»,-հավելել Է նա՝ ճշտելով, որ այդ գործընթացում կներգրավվեն Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները:

Սպասվում Է, որ Եվրահանձնաժողովը հռչակագրի պատրաստման աշխատանքը կավարտի մինչեւ նոյեմբերի 20-ը, իսկ հաջորդ 48 ժամվա ընթացքում ԵՄ-ի 27 երկրները հնարավորություն կունենան գնահատելու այն, ինչը նշանակում Է, որ այն պետք Է ամբողջությամբ հաստատվի մինչեւ նոյեմբերի 22-ը: Նախօրյակին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստին: Տեղեկացվել Է, որ փաստաթղթին դեմ Է արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ