Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքի նախագիծը մերժվեց. Սահմանադրությունն այն արդեն արգելում է  

Նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքի նախագիծը մերժվեց. 
Սահմանադրությունն այն արդեն արգելում է

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ Ուրիխանյանը նախագծով առաջարկում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում լրացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Դրանով կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:

«Սահմանադրության 35 հոդվածի առաջին մասով արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: Բացի այդ, ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ 18 տարեկան տարիքի հասնելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ և օրենքներով այդ խնդիրներն արդեն իսկ կարգավորված են, կառավարությունը մերժեց Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունները:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շահարկումներից խուսափելու և  պարզաբանում կատարելու համար հետաքրքրվեց. «Հիմա ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են զագս ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանանք, կա՞ արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ կամ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը գրանցվի»:

Փոխնախարարն ասաց, որ օրենքով նման հնարավորություն չկա, Սահմանադրության 35 հոդվածով հստակ նշվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ իրենց կամքով միասնությունն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am