Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

ԵՐԵՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Ինչպես «Արմեպրես»-ի տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությա տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին ծանոթանալու և համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու համատեքստում:

Կլեման Նյալեցոսի Վուլեն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներայացրել իրենց կառույցին հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը, դատական համակարգի անկախությանը, դատարանների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումներին, քաղհասարակության մասնակցությանը որոշումների կայացման հարցում:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով հյուրի բարձրացրած հարցերին, նշել է, որ այս կառավարության նպատակներից մեկը մարդու հիմնարար, Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ապահովումն է և, որպես օրինակ, ընդգծել այս ընթացքում տեղի ունեցած մի շարք խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ իշխանության դրսևորած բարձր հանդուրժողականությունը:   

Խոսելով դատական համակարգի անկախությունից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ գործադիր իշխանությունը մեծ ազդեցություն է ունեցել դատական իշխանության նկատմամբ, լայն կիրառում է ունեցել այսպես կոչված «հեռախոսային արդարադատությունը»: «Մեր Կառավարությունն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ որևէ դատավոր պատվեր չի ստանալու: Դատավորներն ազատ են վարչապետից ու արդարադատության նախարարից հանձնարարականներ ստանալու պարտականությունից»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանը կարևորել է նաև Էլեկտրոնային արդարադատության ոլորտում շարունակաբար ներդրվող ծրագրերը՝ ուղղված պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և այլն: 

Անդրադառնալով որոշումների կայացման փուլում քաղհասարակության մասնակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ, ի թիվս այլ քայլերի, որոնցից մեկը նախարարներին կից գործող հասարակական խորհուրդներն են, պետությունը նաև էլեկտրոնային մի շարք գործիքներ է ներդրել՝ ապահովելու քաղհասարակության մասնակցությունը իրավական ակտերի մշակման փուլում:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը բարձր է գնահատել կառավարության դիրքորոշումը դատավորների անկախության ապահովման հարցում՝ նշելով, որ դրանով կառավարությունը երաշխավորում է երկրում իրավունքի գերակայությունը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի համար իրականացվող աշխատանքների ընթացքն ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]