Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը մշակում է համագործակցության նոր ծրագեր

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը մշակում է համագործակցության նոր ծրագեր

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտային խորհրդի միջեւ հաստատված ապակենտրոնացված համագործակցության շրջանակում հիմնված IRAPA հարթակի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց սեմինար, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Իզերի դեպարտամենտային խորհրդի, Գրենոբլ-Սեւան, Ռոման-Վարդենիս, Վիեն-Գորիս հայկական եւ ֆրանսիական քույր քաղաքների, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության համակարգողներ, Գեղարքունիքի մարզում նշված համագործակցության ծրագրի համակարգող, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ բոլոր աշխատանքները կընթանան մեծ ակտիվությամբ, եւ կողմերը կարձանագրեն նկատելի ձեռքբերումներ: «Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի միջեւ արդեն ձեւավորված գործընկերային եւ մարդկային լավ հարաբերությունները մեզ հույս են ներշնչում, որ մենք ապագայում եւս շատ մեծ հաջողությամբ կիրականացնենք մեր համատեղ ծրագրերը, որոնք էլ մեր երկու մարզերի բնակիչների առջեւ շատ-շատ հնարավորություններ կբացեն»,- սեմինարի մասնակիցներին դիմեց մարզպետը:
Ինչպես տեղեկացրեց ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության ներկայացուցիչ Սեվաստիան Ֆավիեն՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված IRAPA համագործակցության հարթակը ստեղծվել է 11 տարի առաջ՝ չորս հայկական եւ չորս ֆրանսիական համայնքների միավորված համագործակցության արդյունքում: Այդ ժամանակահատվածում, ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները, հարթակը մեծ ձեռքբերումներ է արձանագրել տուրիզմի զարգացման ոլորտում, իսկ Հայաստանում նկատվել է տուրիստական խմբերի ակտիվ հոսք:
Սեմինարի ընթացքում հանդիպման մասնակիցները ամփոփեցին 2016-2018 թվականների ընթացքում իրականացված ծրագրերը, սահմանեցին 2019-2021 թվականների աշխատանքային ծրագրերը: Նույն օրը պատվիրակության անդամները համագործակցության շրջանակներում այցելեցին Սեւան համայնք, որտեղ մասնակցեցին «Սեւանի երիտասարդական ակումբ»-ի նախաձեռնած «Post Card Armenia» ծրագրի ներկայացմանը եւ «Սևան» երաժշտական փառատոնին: Սեմինարի ընթացքում ներկայացվեց եւ հաստատվեց «IRAPA» հարթակի 2019-2021 թվականների ծրագիրը, որից հետո կողմերի միջեւ քննարկում ծավալվեց համագործակցության ոլորտների շուրջ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]