1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում, թեեւ նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ձյան տեսքով տեղումներ են թափվել, սակայն մարզի ճանապարհներին դժվարանցանելի վիճակ չի առաջացել տրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, անցած գիշերվա ընթացքում հիմնականում տեղացել է թաց ձյուն, որն ավելի շատ հալվել, քան թե ձնածածկույթ է հասցրել ձեւավորել մարզի ճանապարհներին: «Ձնածածկույթը կազմում է մի քանի սանտիմետր, որն առկա է ճանապարհաեզրերին կամ դաշտերում, սակայն բոլոր ուղղություններում ճանապարհներն ազատ են ձյան շերտից կամ մերկասառույցից, ուստի եւ բաց են ու երթեւեկելի»,- հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]