Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն

Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր 
նախագիծը չունի քաղաքական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ իր և պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից առաջարկած` վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չունի բավարար քաղաքական աջակցություն և հույս է հայտնում, որ հաջորդ խորհրդարանը հետամուտ կլինի բարձրացրած խնդրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆարմանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ հերթական նիստում նախագծի քննարկմանը:

«Ես նկատում եմ, որ այս կարևոր նախագիծը չունի այն քաղաքական աջակցությունը, որը կօգներ այն վերածել գործող օրենքի: Խնդիրներն իրենց լուծելու ճիշտ ժամանակն ունեն: Երբեմն դրանք հնարավոր չեն լինում լուծել: Ես հիասթափված եմ, զգում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում կշարունակեն հետամուտ լինել խնդրի կարգավորմանը:

Նա նշեց, որ ամեն անգամ, երբ մամուլում տեղեկություններ կհայտնվեն իրենց բարձրացրած խնդրի հետ կապված, ինքը նախագծին դեմ արտահայտված պատգամավորներին պարզապես կուղարկի բոլոր դեպքերի մասին հաղորդագրությունները: Նա նկատեց, որ նախագիծը չընդունելու նախորդ կառավարության դիտարկումներն ու ներկայիս կառավարության դիտարկումները գրեթե նույնն են եղել:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ներկայացված նախագիծը գործող իշխանության նկատմամբ քինախնդրության փորձ է` Ֆարմանյանն ասաց, որ դա համարում է անձնական վիրավորանք: «Ես համոզված եմ, որ մի օր Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ խնդրի ռադիկալ կարգավորմանը»,-եզրափակեց պատգամավորը:

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ պետք է օրենքով արգելվեին վիճակախաղերը Հայաստանում: Նախագծի քննարկմանը Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ իրենց կարծիքով այն չի լուծելու բարձրացված խնդիրը: Նախագծի առաջին ընթերցմանը  դեմ էր արտահայտվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]