1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատախազությունը  «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել

Դատախազությունը  «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում 
է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նկատի ունենալով այն, որ Մերաբ Քալաշովը հետախուզվում է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, և առկա է նրա հանձնման մասին ՖՀ իրավասու մարմնի միջնորդությունը, դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Քալաշովին հանձնման նպատակով կալանավորելու մասին: Դատարանի  որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՖՀ իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն ավելի վաղ նոյեմբերի 6-ին Նուբարաշենից ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 1975 թվականին ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին: Նա Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվում էր Ֆրանսիայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (չարագործների խմբավորման համար հանցագործություն նախապատրաստելը, կազմակերպված խմբավորման կողմից գողացված իրերը թաքցնելը, փողերի լվացում):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]