Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բոլթոնի տեղակալը, որին քննադատել էր Մելանյա Թրամփը, հեռացել է Սպիտակ տնից

Բոլթոնի տեղակալը, որին քննադատել էր Մելանյա Թրամփը, հեռացել է Սպիտակ տնից

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միրա Ռիքարդելը՝ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջին տեղակալը, հեռանում Է Սպիտակ տնից եւ այլ պաշտոն կզբաղեցնի վարչակազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Միրա Ռիքարդելը Սպիտակ տնից հեռանալուց հետո կշարունակի աջակցել նախագահին նաեւ վարչակազմի ներսում նոր դեր ստանձնելիս: Նախագահը շնորհակալ Է տիկին Ռիքարդելին ամերիկացի ժողովրդին եւ ազգային անվտանգության բնագավառում նախագահի գերակայություններին նրա ծառայության համար»,- հայտարարել Է Սանդերսը:

Նախօրյակին ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի ներկայացուցիչը Ռիքարդելին «անարժան» Էր համարել իր պաշտոնին:

Սպիտակ տունը չի արծարծում առաջին տիկնոջ եւ Ռիքարդելի սուր վեճի պատճառները, բայց Wall Street Journal թերթը հայտնել Է, որ նա ընդհարվել Է Մելանյա Թրամփի շրջապատի հետ, եւ վերջինս նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել Է պաշտոնից ազատել Ռիքարդելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]