Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն ավարտեցին բանակցությունների առաջին փուլը եւ պատրաստ են արտահերթ գագաթնաժովին


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելը եւ Լոնդոնը հայտարարել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին, որը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ի լույս 30-ի կեսգիշերին: Ըստ որում կանոնակարգված Brexit-ը դեռեւս երաշխավորված չԷ. փաստաթուղթը պետք Է ստանա Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ Եվրամիության բոլոր պետությունների խորհրդարանների, ներառյալ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հավանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանակցությունների գլխավոր խնդիրն՝ իռլանդական սահմանի հարցը, այդպես Էլ մնացել Է չլուծված: Բանագնացները հռչակագիր են հրապարակել այն մասին, որ լուծումը կգտնեն մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը՝ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտից վեց ամիս առաջ, որը կավարտվի 2020 թվականի վերջին: Եվրահանձնաժողովը հրապարակել Է Brexit-ի համաձայնագրի նախագծի՝ բաց հասնելիությամբ տեքստը՝ երեք լրացուցիչ արձանագրություններով, ընդհանուր առմամբ 585 Էջ: Այդ փաստաթղթի համաձայն՝ ամբողջ անցումային շրջանում Մեծ Բրիտանիան ըստ Էության պետք Է կատարի ԵՄ-ի երկրի բոլոր պարտավորությունները, ներառյալ Եվրամիության բյուջե վճարումները, եւ հետեւի եվրոպական շուկայի բոլոր նորմաներին: Ըստ որում Լոնդոնը կորցնում Է որոշումների կայացման համակարգից օգտվելու հնարավորությունը:

Նոյեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հինգժամյա նիստից հետո հավանություն Է տվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի նախագծին: Այս մասին լրագրողներին հայտարարել Է վարչապետ Թերեզա Մեյը: Նա այդ փաստաթուղթը համարել Է հնարավորներից լավագույնը:

«Նախարարների կաբինետի կոլեկտիվ որոշումն այն Է, որ կառավարությունը պետք Է համաձայնի Եվրամիությունից դուրս գալու համաձայնագրի նախագծի պայմաններին եւ համապատասխան քաղաքական հռչակագրին,- ասել Է Մեյը:- Դա վճռական քայլ Է, որը մեզ թույլ կտա շարժվել առաջ եւ առաջիկա օրերին հասնել գործարքի կնքմանը»: Ամփոփելով արդյունքները՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հղած պաշտոնական նամակում, որը հրապարակվել Է համաձայնագրի նախագծի հետ միաժամանակ, արձանագրել Է, որ Բրյուսելը եւ Լոնդոնն ավարտել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը բանակցությունների առաջին փուլը եւ պատրաստ են արտահերթ գագաթնաժողովի անցկացմանը եւ համաձայնությունների երկրորդ փուլին անցնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ