Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական տեխնիկան բերվել է ձմեռային շահագործման վիճակի

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական տեխնիկան բերվել է ձմեռային 
շահագործման վիճակի

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի զինամթերքը, ռազմական տեխնիկան և մարտավարական ավիացիան բերվել է ձմեռային շահագործման ռեժիմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: 

«Զորամիավորման տեխնիկայի սպասարկման համար ստեղծված են ավելի քան 50 մասնագիտացված վայրեր և սպասարկման կետեր: Սպասարկման ու վերանորոգման աշխատանքները իրականացվում են ավիացիոն տեխնիկայի պահպանման վայրերում, մարտական մեքենաների կայանման վայրերում, ստորաբաժանումների տեղակայման վայրերում, ինչպես նաև բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում»,-փոխանցում է մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում ասված է, որ գործողություններին ներգրավված են ռազմաբազայի մոտ 1000 զինվորականներ, ճարտարագետներ, տեխնիկներ և շուրջ 2 հազար միավոր մարտական ու ավիացիոն տեխնիկա: Գործողությունների ավարտից հետո համալիր հանձնաժողովը կատարված աշխատանքների ատեստավորում կիրականացնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]