ՕԵԿ-ը հրապարակել է իր նախընտրական ցուցակի առաջին 10 անունները
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների իր նախընտրական ցուցակի առաջին 10 անձանց անունները: Այն գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրված է «Օրինաց երկիր» կուսակցության մամլո ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում:
«Հարգելի գործընկերներ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը հայտ է ներկայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրան հաջորդում են Հեղինե Բիշարյանը և Մհեր Շահգելդյանը։
Ստորև ներկայացնում ենք ՕԵԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։
1. Արթուր Բաղդասարյան
2. Հեղինե Բիշարյան3. Մհեր Շահգելդյան
4. Իշխան Խաչատրյան
5. Հայկ Հովհաննիսյան
6. Կարեն Դավթյան
7. Սիմոն Հակոբյան
8. Մարինե Քոչարյան
9. Հասմիկ Եղիազարյան
10. Վահե Վարդապետյան»,- գրված է հաղորդագրությունում:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում