Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՅԴ-ն 152 հոգանոց ցուցակ ներկայացրեց ԿԸՀ. կուսակցությունն ընտրություններից հետո չի գործելու իշխանության դաշտում

ՀՅԴ-ն 152 հոգանոց ցուցակ ներկայացրեց ԿԸՀ. կուսակցությունն ընտրություններից 
հետո չի գործելու իշխանության դաշտում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության նախընտրական ցուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այն գլխավորում է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանը:

«ԿԸՀ-ի հաստատմանն ենք ներկայացրել 152 հոգանոց ցանկ: Առաջին համարը ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն է, երկրորդը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, 3-րդ տեղում Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն է»,- ասաց Մատինյանը:

Նրա խոսքով` իրենք ընտրություններից հետո չեն գործելու իշխանության դաշտում, իսկ կոալիցիոն հուշագիր չեն կնքելու:

«Ընդդիմությունն ու իշխանությունը միշտ ձևավորվում են ընտրություններից հետո, բայց այս պահին, քանի որ իշխանություն չենք, տրամաբանական է, որ այդ դաշտում չենք գործելու: Որ պարագաներում որ կնքվել է հուշագիր, ամեն դեպքում եղել է իր բացատրությունը: Այս անգամ չեմ ուզում շտապել, բայց կարծում եմ, որ նման բան չի լինի, քանի որ արդեն հայտարարել ենք, որ այլևս, եթե չկա Դաշնակցության կարիքը` Աժ-ում մեծամասնություն կազմելու, այդ պարագայում կոալիցիոն հուշագիր կնքելը դառնում է անիմաստ»,- ընդգծեց Վահագն Մատինյանը:

ՀՅԴ ցուցակի առաջին տասը համարներն են.

  1. Ռուստամյան Արմեն Եզնակի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար
  2. Համբարձումյան Արսեն Խաչիկի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ
  3. Խաչատրյան Արթուր Լևոնի, չի աշխատում
  4. Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր
  5. Սեյրանյան Սպարտակ Արմենակի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր
  6. Մինասյան Արծվիկ Գարեգինի, չի աշխատում
  7. Պետրոսյան Նունե Աշոտի, ՀՀ ԱՍՀՆ ՀՀ ԲՍՓԳ մանկ. մասն. հանձնաժողովի նախագահ
  8. Սաղաթելյան Իշխան Վաչիկի, «Իմեգա սերվիզ» ՍՊԸ-ի հիմնադիր
  9. Սիմոնյան Աշոտ Ժորայի, չի աշխատում
  10. Մանուկյան  Սուրեն Սերժիկի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր:

Ցուցակն ամբողջությամբ ՝այստեղ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]