Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության անվտանգության հարցերով պատասխանատու Լասարո Բելագյիին և դիտորդական առաքելության անվտանության հարցերով փորձագետ Միշել Գալկովսկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Աղասի Կիրակոսյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության մանրամասներ: Օրեր անց աշխատանքը կսկսի ոստիկանության օպերատիվ շտաբը, որի կազմում կգործեն տեղեկատվության հավաքման ու ամփոփման, օպերատիվ, իրավական, արագ արձագանքման, անկարգությունների հակազդման և տարբեր ուղվածության այլ խմբեր:

Ոստիկանության պետի տեղակալը հավաստեց, որ ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն էին, այնպես էլ այս անգամ Հայաստանում լինելու են թափանցիկ ու ազատ ընտրություններ:

Լասարո Բելագյին և Միշել Գալկովսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու կարևոր տեղեկատվության համար ներկայացրին իրենց աշխատանքը: Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:

Խոսվեց դիտորդների անտվանգության, հավաստի տեղեկատվության փոխանակման, նաև ընտրության օրը ոստիկանություն-դիտորդական առաքելություն անխափան կապի մասին:

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]