Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը կանխել է Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրման դեպք

Ոստիկանությունը կանխել է  Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրման դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը  Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին Նոր Նորքի առաջին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկել որոնվող քաղաքացուն, որի անունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարկում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]