Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մարտական է տրամադրված. կուսակցությունը 125 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մարտական է տրամադրված. կուսակցությունը 
125 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության իր նախընտրական ցուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կուսակցությունը ընտրություններին մարտական է տրամադրված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

«Մարտական ենք տրամադրված, տրամադրված ենք, որպեսզի հաղթենք, ունենանք տեղեր, որ կարողանանք պայքարել այն ամենի համար, ինչի մասին խոսում էինք: Հուսով եմ, որ կունենանք նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չենք խախտի և, առհասարակ, ավելի շատ հանդես կգանք գաղափարաքարոզչական շրջանակում: Մենք ակնկալում ենք մեծ թվով քվեներ ու անպայման ակնկալում ենք, որ հանդես կգանք խորհրդարանում, բայց այս պահին չեմ կարող ասել, թե որ դիրքերից»,- ընդգծեց Աճեմյանը:

Կարինե Աճեմյանի խոսքով` իրենց ցուցակում լինելու են թե՛ փարձառու, թե՛ նոր դեմքեր:

«Կան նոր մարդիկ, և մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել: Առհասարակ, քաղաքական գործչի փորձը շատ կարևոր է: Ե՛վ կառավարությունում, և՛ խորհրդարանում փորձառու մարդիկ պետք է լինեն, և նոր մարդիկ էլ, որոնք թարմություն կբերեն»,- ասաց նա:

ՀՀԿ անդամը նշեց, որ իրենց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցություն չի ունենա ընտրական գործընթացներին:

Կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ցուցակը

  1. Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի, ՀՀԿ
  2. Հովհաննիսյան Արփինե Աշոտի, ՀՀԿ
  3. Շահնազարյան Դավիթ Գուրգենի, անկուսակցական
  4. Բաղդասարյան Վահրամ Վաղինակի, ՀՀԿ
  5. Աշոտյան Արմեն Գևորգի, ՀՀԿ
  6. Շարմազանով Էդուարդ Հովսեփի, ՀՀԿ
  7. Սահակյան Արման Գալուստի, ՀՀԿ
  8. Աճեմյան Կարինե Խաչիկի, ՀՀԿ
  9. Հարությունյան Մենուա Արտակի, անկուսակցական
  10. Գեղամյան Արտաշես Մամիկոնի. ԱՄԿ:

Ամբողջական ցուցակը` այստեղ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]