Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին 
մասնակցության նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության իր նախընտրական ցուցակը: Կուսակցությունը մերժում է ռեյտինգային ընտրական համակարգը, սակայն վստահեցնում, որ այդպես առաջադրված բավական հետաքրքիր թեկնածուներ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

«Բավականին հետաքրքիր ռեյտինգային թեկնածուներ ունենք, որոնք շատ բարի համբավ ունեն իրենց տարածքներում, իրենց տարածաշրջանում: Իհարկե, այստեղ քաղաքական բաղադրիչից զերծ չենք մնում, ու ուզում ենք արձանագրել, որ ռեյտինգային ընտրակարգն ապաքաղաքական է, և կանոնները սահմանվում են ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ մեղավորության: Այսինքն` խնդիրը ոչ թե այն է, թե ինչպիսին են մեր ռեյտինգային թեկնածուները, այլ ինչպիսին կարող են լինել ընդհանրապես քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուները: Այս առումով ռեյտինգային ընտրակարգը մեզ համար մերժելի է»,- ասաց Նահապետյանը:

Միքայել Նահապետյանը ներկայացրեց նաև իրենց ցուցակի առաջին 5 համարների անունները.

  1. Սուրեն Սահակյան
  2. Արտակ Կիրակոսյան
  3. Ռուզաննա Տորոզյան
  4. Արեգ Թադևոսյան
  5. Հայկ Սահակյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]