Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԲՀԿ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններում իր նախընտրական ցուցակի առաջին 10 համարների անունները

ԲՀԿ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններում իր նախընտրական ցուցակի 
առաջին 10 համարների անունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում իր նախընտրական ցուցակի առաջին 10 համարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակում է կատարել կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը.

1.Ծառուկյան Գագիկ Նիկոլայի
2.Մելքումյան Միքայել Սերգեյի
3.Գրիգորյան Արթուր Գրիշայի
4.Զոհրաբյան Նաիրա Վահանի
5.Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
6.Աբովյան Արման Վլադիմիրի
7.Էնֆիաջյան Վահե Սարգսի
8.Տոնոյան Իվետա Սասունի
9.Պետրոսյան Գևորգ Վոլոդյայի
10.Բագրատյան Սերգեյ Պապաշի»,- գրել է Վանիկ Էլիզբարյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]