Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արգամ Աբրահամյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

Արգամ Աբրահամյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս որոշման մասին Աբրահամյանը հայտնել է «Ֆեյսբուք »-ի իր էջում:

«Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու հարցում»,- գրել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ ծրագրերն ու գաղափարները, որոնք սկսել է կյանքի կոչել դեռ Արտաշատի քաղաքապետ լինելու ժամանակահատվածից, այս ընթացքում, ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են ու հաստատ կրկին կավելանան։

«Չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պատգամավոր դառնալու հնարավորությունից՝ ամենևին չի նշանակում, որ ես կտրելու եմ կապը՝ միշտ իմ թիկունքին կանգնած արտաշատցիներից ու Արարատի մարզի բնակիչներից: Հակառակը՝ էլ ավելի մեծ ջանքերով ու նվիրումով եմ աջակցելու և կանգնելու իմ հայրենակիցների կողքին՝ ուժերիս ներածին չափով ծառայելու իմ ժողովրդին։

Պաշտոնը կամ մանդատը չէ իմ և ժողովրդի կապը, այլ՝ սերն ու նվիրումը, հարգանքն ու պատասխանատվությունը, որն իմ և իմ հայրենակիցների միջև միշտ եղել է փոխադարձ, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը իմ սիրելի հայրենակիցներին»,- եզրափակել է Արգամ Աբրահամյանը։

ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]