Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղաքապետարանը Երեւանի բնակիչներին հրավիրում է հանրային բաց քննարկումների

Քաղաքապետարանը Երեւանի բնակիչներին հրավիրում է հանրային բաց 
քննարկումների

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ից հանրային քննարկման են ներկայացվել Երևանի զարգացման հնգամյա և 2019թ. ծրագրերի, բյուջեի և տեղական տուրքերի ու տեղական դրույքաչափերի և արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարասնի հասարակայնության հետ կապերի բաժնից,  քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել են նախագծերն ու առանձնացրել հիմնական շեշտադրումները:

«Ներկայացված նախագծերի հիմքում քաղաքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների լուծումն է: Տեղական տուրքերի և  տեղական վճարների դրույքաչափերի որոշակի փոփոխություններ են նախատեսվել: Երևանի զարգացման հնգամյա և միամյա ծրագրերն էլ կազմվել են ելնելով ոլորտային առաջնահերթ հիմնախնդիրներից և նախընտրական ծրագրից, այդ թվում՝ աղբահանության խնդրի, տրանսպորտի բարեփոխումների, քաղաքաշինական ռազմավարության և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները: Ինչ վերաբերում է ֆինանսական մեր քաղաքականությանը, ապա նշեմ, որ հիմնական շեշտադրումը եղել է վերաբաշխել տեսանելի և ակնհայտ ոչ նպատակային բաշխումները: Խոսելով թվային տվյալներով՝ պետք է նշեմ, որ ներկայացված նախագծով հաջորդ տարվա բյուջեն շուրջ 20 տոկոսով օպտիմիզացվել է»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը:

Հարցուպատասխանի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես եկել մի շարք առաջարկերով: Այնուհետ քվեարկությամբ միաձայն որոշվել է նախագծերը ներկայացնել հանրային քննարկման:  

Նշենք, որ Երևանի բնակիչները ներկայացված նախագծերին ծանոթանալ և իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են թողնել քաղաքապետարանի պաշտոնական կայքում կամ ուղարկել էլեկտրոնային փոստի նշված հասցեով, ինչպես նաև գրավոր կերպով ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Նոյեմբերի 29-ին էլ կկազմակերպվեն հանրային բաց լսումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ներկայացնելով դիմում: Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]