Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Մենք» դաշինքի համամասնական ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններում կգլխավորի Արամ Սարգսյանը

«Մենք» դաշինքի համամասնական ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններում 
կգլխավորի Արամ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 144 անձ, դաշինքում ներառված են «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները: Դաշինքին աջակցում է նաև «Հայոց հայրենիք» կուսակցությունը, որի նախագահ Անահիտ Եղոյանը առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով:

Անժելա Խաչատրյանը ներկայացրեց նաև դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասը թեկնածուների անունները:

Ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, երրորդը՝  Անժելա Խաչատրյանը, չորրորդը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հինգերորդը՝ Բորիս Նազարյանը, վեցերորդը՝ Մասիս Այվազյանը, յոթերորդը՝ Անահիտ Ադամյանը, ութերորդը՝  Սոնա Մինասյանը, իններորդը՝ Արա Կետիկյանը, տասներորդը՝ Արմեն Առաքելյանը:

Անժելա Խաչատրյանը նաև մանրամասնեց, որ կուսակցության ցուցակում ներգրավված են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, բազմաթիվ ոլորտներում իրենց գործունեությամբ  աչքի ընկած մարդիկ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]