Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջ ԵՄ-ի գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ նոյեմբերի 25-ին. Իռլանդիայի վարչապետ

Brexit-ի շուրջ ԵՄ-ի գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ նոյեմբերի 25-ին. Իռլանդիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարող Է Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը հրապարակել նոյեմբերի 14-ի երեկոյան, իսկ համաձայնագրի քննարկման համար արտահերթ գագաթնաժողովը կարող Է անցկացվել նոյեմբերի 25-ին: Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, նոյեմբերի 14-ին հայտարարել Իռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադքարը՝ ամփոփելով նախարարների կաբինետի՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծին նվիրված նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործարքի պարամետրերը նոյեմբերի 12-ին տեխնիկական մակարդակով համաձայնեցվել են եվրոպացի եւ բրիտանացի բանակցորդների կողմից:

«ԵՄ-ն կարող Է տեքստը հրապարակել այսօր երեկոյան, ամեն ինչ կախված Է բրիտանական կաբինետից»,- հայտնել Է Վարադքարը: Նա հավելել Է, որ «եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտպանի համաձայնագրի նախագիծը, ապա մինչեւ ամսվա վերջ՝ ենթադրաբար նոյեմբերի 25-ին, կարող Է կայանալ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը՝ եվրոպական կողմի հետ գործարքի հաստատման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]