Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-73» ֆուտբոլի թիմի անդամ Սերգեյ Բոնդարենկոն և լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեդալները նոյեմբերի 13-ին հանդիսավոր պայմաններում ֆուտբոլիստներին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է ֆուտբոլիստներին, մաղթել նրանց առողջություն, երկար տարիների կյանք և ընդգծել, որ ֆուտբոլասերների մի քանի սերունդ պարծեցել և հպարտացել է «Արարատ-73»-ի ձեռքբերումներով: «Մինչև այսօր էլ «Արարատ-73» ֆուտբոլային թիմը մնացել է անգերազանցելի: Լիահույս եմ, որ այսօրվա հայկական ֆուտբոլում նույնպես կլինեն թիմեր, որոնք կկարողանան պատվով կրել ձեզանից ստացած ժառանգությունը»,- ասել է  Ղազարյանը: 

Հանդիպումն անցել է բարի ու անկաշկանդ մթնոլորտում: Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը բազմաթիվ հետաքրքիր հիշողություններ են պատմել իրենց մարզական կյանքից: Նրանք շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: 

Նախարարի պաշտոնակատարի համապատասխան հրամաններով մեդալները ֆուտբոլիստներին շնորհվել են հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, մարզական փայլուն նվաճումների և Սերգեյ Բոնդարենկոյի ծննդյան 70 ու Սարգիս Հովիվյանի ծննդյան 80-ամյակների կապակցությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ