Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նոյեմբերի 15-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 15-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի  կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում 3 տասնյակից ավելի հարցեր են, այդ թվում Հայաստանի և Դանիայի կառավարությունների միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Ազգային ժողովը կշարունակի իր աշխատանքը: Պատգամավորները կքննարկեն վիճակախաղերի մասին նախագիծը:

Լրագրողների հետ կհանդիպեն ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահներ Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Բագրատյանը: Նրանք կանդրադառնան ԱԺ արտահերթ ընտրություններին:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում կխոսի  կոմիտեում տեղի ունեցած չարաշահումներից, Հայաստանում զբոսաշրջային խնդիրներից:

Վարշավայի Պատմական ակտերի Կենտրոնական արխիվի պահոցներից Հայաստանի ազգային արխիվին կփոխանցվեն արժեքավոր փաստաթղթերի պատճեններ: Ազգային արխիվին կփոխանցվի 10 անուն ձեռագիր արխիվային փաստաթուղթ՝ հայերեն, լեհերեն և լատիներեն լեզուներով: Փաստաթղթերի հանձնման արարողությանը կհաջորդի հայ-լեհական առնչություններին վերաբերող արխիվային փաստաթղթերի ցուցադրությունը:

Բժշկականի համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կներկայացվեն համալիրում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքները: Միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Մեգերյան կարպետ»-ում տեղի կունենա «Հայաստանի հմտություններ» մրցույթի բացման արարողությունը, որին կմասնակցի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ընթերցասերներին կներկայացվի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն տարբերակը: Գրքի շնորհանդեսին ներկա կլինի հեղինակը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]