Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Դանիայի միջև վիզաների տրամադրման գործընթացը դյուրացվում է

Հայաստանի և Դանիայի միջև վիզաների տրամադրման գործընթացը դյուրացվում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրման գործընթացը կդյուրացվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է այդ մասին ստորագրված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:   Եթե Հայաստանի Հանրապետությունը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Դանիայի Թագավորության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից ԵՄ կամ Դանիայի Թագավորության ներպետական օրենսդրությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]