Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի պատգամավորները դժգոհ են Վրաստանի նախընտրական արշավից. վարչապետ

Եվրախորհրդարանի պատգամավորները դժգոհ են Վրաստանի նախընտրական արշավից. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանականները դատապարտել են Վրաստանի նախընտրական արշավը, որն աչքի Է ընկել ատելության դրսեւորումներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտարարել Է երկրի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն:

Վրաստանում շուտով կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հոկտեմբերի 28-ին անցկացված ընտրություններում 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել 50 տոկոսից ավելի ձայն: «Վրաստանին աջակցություն հայտնելուն զուգահեռ, եվրախորհրդարանականներն ընտրարշավը որակել են ամոթալի, կեղտոտ եւ նախագահի կին թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին արատավորող: Միեւնույն ժամանակ եվրախորհրդարանականները, Վրաստանի երկրպագուները եւ մեր բարեկամները նախազգուշացրել են մեզ, որ Վրաստանի նախագահի պաշտոնում խորհրդային դիվանագետի ընտրելն անընդունելի Է»,-ասել Է Բախտաձեն:

Վաշաձեն՝ ներկայում «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամը, ԽՍՀՄ ԱԳ նախարարությունում աշխատել Է 1981-88 թվականներին: Հենց Վաշաձեն եւ Զուրաբիշվիլին են մրցակցելու ընտրությունների երկրորդ փուլում:

«Ռեւանշիստների հաղթանակը կասկածի տակ Է դնում այն ամենը, ինչը մենք համատեղ կարողացանք անել, եւ այն, ինչը Եվրախորհրդարանն այդքան դրական Է գնահատում: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք Է սկզբունային ընտրություն կատարի ամբողջատիրական անցյալի եւ եվրոպական ապագայի միջեւ»,-ընդգծել Է Բախտաձեն: Այն մասին, որ Զուրաբիշվիլիի վրա նվաստացուցիչ հարձակումներ են կատարվել, Եվրախորհրդարանում կայացած բանավեճերի ժամանակ հայտարարել Է պատգամավոր Աննա Գոմեշը:

Մեկ այլ եվրախորհրդարանական՝ Ֆաբիո Կաստալդոն, նշել Է ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչների կողմից քաղաքացիների եւ դիտորդական կազմակերպությունների վրա գործադրված ճնշումը: Վրաստանում ներկայիս նախընտրական արշավն աչքի Է ընկնում նախկին եւ ներկայիս իշխող կուսակցությունների հարաբերություններում տիրող առանձնակի լարվածությամբ: Քաղաքական գործիչները մրցում են արեւմտամետությամբ եւ միմյանց մեղադրում Վրաստանում Ռուսաստանի շահերը պաշտպանելու մեջ:

Դրա հետ մեկտեղ «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումը, որի մեջ մտնում Է «Ազգային շարժումը», իշխանություններին մեղադրում Է ընտրություններում վարչական ռեսուրսն օգտագործելու եւ ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի մեջ: Ընտրությունների առաջին փուլից հետո տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, որոնցից հետո քրեական գործ են հարուցել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների դեմ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]