Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը պարտվեց Հոլանդիայի ընտրանուն


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը ընկերական խաղում զիջել է Հոլանդիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նոյեմբերի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Մ-19 հավաքականների ընկերական մրցաշարը: Առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի և Հոլանդիայի Մ-19 հավաքականները: Հյուրերը հաղթեցին 4:0 հաշվով:

Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝ 12. Հարություն Մելքոնյան, 3. Սուրեն Հարությունյան, 5. Ֆելիքս Խաչատրյան (20. Դավիթ Գրիգորյան, 75), 6. Ռաֆիկ Միսակյան (22. Սերգեյ Արուտյունյան, 85), 7. Մարտին Գրիգորյան (11. Նարեկ Գրիգորյան, 63), 8. Արսեն Եղիազարյան (4. Արման Ղազարյան, 85), 9. Արմեն Հովհաննիսյան (16. Էմանուել Օդեմիս, 63), 10. Ժիրայր Շաղոյան (19. Սերգեյ Մկրտչյան, 85), 15. Կարեն Հովհաննիսյան (14. Արսեն Սարգսյան, 75), 17. Արամ Խամոյան (23. Դավիթ Փարեմուզյան, 75), 18. Էրիկ Ազիզյան (21. Երջանիկ Ղուբասարյան, 46):

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ