Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հավատարիմ շունն 80 օր տիրուհուն Է սպասում նրա մահվան վայրում

Հավատարիմ շունն 80 օր տիրուհուն Է սպասում նրա մահվան վայրում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում շունն արդեն 80 օր Է, ինչ տիրուհուն Է սպասում նրա մահվան վայրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China News լրատվական պորտալը: Օգոստոսի վերջից ի վեր շանը ճամփեզրին են տեսնում Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանի Հուհ Հոտո քաղաքում:

«Արդեն գրեթե երեք ամիս Է, ինչ շունը հայտնվել Է: Նա միշտ այստեղ Է, արեւ լինի թե անձրեւ: Դա շատ հուզիչ Է»,- լրագրողներին պատմել Է տաքսու վարորդ Գո Սինհուան:

Նա ենթադրում Է, որ շունն սպասում Է տիրուհուն, որն այդ վայրում վթարից զոհվել Է օգոստոսի 21-ի վաղ առավոտյան:

Տղամարդը հավելել Է, որ շանը մի քանի անգամ փորձել են կերակրել, բայց նա վախեցել Է անծանոթներից ու փախել, հենց որ մոտեցել են նրան: Երբ մարդիկ հեռացել են, շունը վերադարձել Է իր տեղը:

Շանը ցուցադրող տեսահոլովակն ավելի քան վեց միլիոն դիտում Է հավաքել Չինաստանի սոցցանցերում: Մեկնաբաններից շատերը խոստովանել են, որ տեսարանն իրենց ստիպել Է լաց լինել: Մյուսներն անհանգստություն են հայտնել, թե շանը կարող Է պատահաբար ավտոմեքենա խփել: Կենդանիների պաշտպանության կազմակերպության կամավորները փորձում են կապվել զոհվածի հարազատների հետ, որպեսզի նրանք շանը տանեն մինչեւ ցրտերն ընկնելը: Եթե նրանք հրաժարվեն, շան համար կսկեն նոր տերեր փնտրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]