Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տեղի կունենա չխաղարկված 7 բնակարանների վիճակահանությունը

Տեղի կունենա չխաղարկված 7 բնակարանների վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 2-ին մեկնարկել և 5-ին ավարտվել էր ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1734-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանությունը: Ինչպես «Արմեպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, բազմաբնակարան շենքերում նախատեսված 265 բնակարանների և ավտոկայանատեղիների համար կայացած վիճակահանության ավարտին 7 բնակարան շահող հավակնորդ չի ունեցել` տվյալ բնակարանի խաղարկության պահին հավակնորդների բացակայության պատճառով:

Չշահած բնակարանների համար 2018 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ) տեղի է ունենալու վիճակահանություն:

Բնակարանների վիճակահանությանը մասնակցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով հավակնորդների ցուցակում ընդգրկված պետական ծառայողները կիրազեկվեն համապատասխան ծանուցմամբ (մասնավորապես՝ այն հավակնորդները, որոնց 2018 թվականի նոյեմբերի 2-ից 5-ը կայացած վիճակահանության արդյունքներով ոչ մի բնակարանի ստացման իրավունք չի վերապահվել և որոնք ՀՀ քաղաքաշինության կոմիտե չեն ներկայացրել վճարված 400.000 ՀՀ դրամ կանխավճարը հետ վերադարձնելու դիմում):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]