Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Հարցում Rustavi2-ի պատվերով. Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթում Է Վաշաձեն


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին ամենամեծ աջակցությունը վայելում Է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության եւ «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորման անդամ Գրիգոլ Վաշաձեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Edison Research ամերիկյան ընկերության սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացվել Է Rustavi2 ընդդիմադիր հեռուստաալիքի պատվերով:

Հոկտեմբերի 28-ի քվեարկության արդյունքներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Վաշաձեն եւ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը:

«Ում օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեր այսօր» հարցին մասնակիցների 41 տոկոսը նշել Է Վաշաձեին, իսկ 36 տոկոսը՝ Զուրաբիշվիլիին: Հարցվածների եւս 15 տոկոսն ասել Է, որ չգիտեն/չեն պատասխանում, իսկ 8 տոկոսը՝ ոչ մեկի օգտին չի քվեարկելու: Արդյունքները տրամադրվել են ալլոկացիայի (անբավարար ռեսուրսների բաշխման համակարգ) հաշվառմամբ: Ամբողջական ալլոկացիայի համաձայն, հարցման մասնակիցների 56 տոկոսը պատասխանել Է, որ կքվեարկեր Վաշաձեի օգտին, իսկ 44 տոկոսը՝ Զուրաբիշվիլիի օգտին: Հետազոտության շրջանակներում կատարված հարցմանը մասնակցել Է 2 հազար ընտրող:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ