Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Ազատ առեւտրի գոտու շուրջ ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի բանակցությունները եզրափակիչ փուլ են մտնում. Տիգրան Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ առեւտրի գոտու շուրջ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի բանակցությունները եզրափակիչ փուլ են մտնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Սինգապուրը եզրափակիչ փուլ Է մտնում: Ազատ առեւտրի գոտու ձեւավորման շուրջ Սինգապուրի հետ բանակցությունների հինգ փուլերն արդեն ավարտված են, դեկտեմբերին կլինի վեցերորդ փուլը, եւ մենք մտադիր ենք հաջորդ տարի ավարտել բանակցությունները»,-ասել Է Սարգսյանը լրագրողներին:

Նա նշել Է, որ ներկայում առաջին քայլն Է արվում տարածաշրջանային ու տնտեսական միավորումների միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: «Դա նշանակում Է, որ դա նոր քայլ Է եվրասիական եւ ԱՍԵԱՆ-ի երկրների ինտեգրացման ճանապարհին»,-ասել Է Սարգսյանը: Նա նշել Է, որ նոյեմբերի 14-ին Սինգապուրում հուշագիր Է ստորագրվել ԱՍԵԱՆ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության մասին: «Եվ դա ենթադրում Է մշտական շփումներ, փոխգործակցություն»,-հավելել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ