Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Շուքուրյանն ընտրվեց «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի և Երևանի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, բժշկագիտության դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը 2016թ-ին ընտրվել  է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նա 214-ից ավելի աշխատանքների և 1 մենագրության հեղինակ է:

 Արթուր Շուքուրյանը Հայաստանի Հանրապետության Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահն է, «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, «Քիթ-կոկորդ-ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Արթուր Շուքուրյանը   «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Քիթ-կոկորդ- ականջաբանության բաժանմունքի վարիչն է, ԵՊԲՀ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչը:   

Արթուր Շուքուրյանը 2001թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի բժշկագիտության   բնագավառում, 2004թ-ին արժանացել է «Վաստակավոր բժշկի» կոչման:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ