Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ու Կառավարության վեցամսյա գործունեության արդյունքները:

Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Նույն օրը արդարադատության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին և վերջինիս հետ քննարկել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը վերաբերող մի շարք հարցեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ