Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Patek Philippe ժամացույցը ռեկորդային 3,9 մլն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Patek Philippe լեգենդար ժամացույցը՝ հավերժական օրացույցով սերիական քրոնոգրաֆը, մոտավորապես 3,9 միլիոն շվեյցարական ֆրանկով (3,88 միլիոն դոլարով) վաճառվել Է նոյեմբերի 13-ին Ժնեւում կայացած աճուրդում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Sotheby՚s աճուրդային տան կայքում: Արծաթազօծված թվացույցով՝ շագանակագույն գոտուն հագցված ոսկե ժամացույցը ցույց Է տալիս օրը, տարեթիվ-ամսաթիվը եւ Լուսնի փուլերը, այն ունի նաեւ քրոնոգրաֆ եւ լարվում Է ձեռքով: Ժամացույցը պատրաստվել Է 1952 թվականին, դարձերեսի ոսկե կափարիչին փորագրված Է «RC 1956 թվականի մայիսի 25», որտեղ տառեը նշանակում են առաջին տիրոջ անուն-ազգանվան սկզբնատառերը, որը մնացել Է անհայտ: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, գնորդի ինքնությունը հայտնի չԷ, բայց աճուրդի հաղթող Է դարձել «պատառոտված ջինսով մի երիտասարդ ասիացի աղջիկ առեւտրասրահի վերջին շարքում, որը չինարեն Է խոսել իր շարժական հեռախոսով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ