Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Սթեն Լին հասցրել Է նոր գերհերոս ստեղծել մահվանից առաջ. TMZ


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող եւ պատկերապատումների հեղինակ Սթեն Լին մահվանից առաջ հասցրել Է նոր գերհերոս ստեղծել իր դստեր՝ Ջոան Սելիա Լիի համահեղինակությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ լրատվական պորտալը՝ վկայակոչելով գրողի դստերը: Պորտալի տվյալներով՝ նոր գերհերոսն ստացել Է «Ցեխի մարդ» անունը:

Ինչպես պատմել Է գրողի դուստրը, հերոսին մտահղացել Է ինքը, բայց Սթեն Լին իրեն օգնել Է զարգացնել այդ գործող անձին: Նա նշել Է, որ իրենց համատեղ աշխատանքը շարունակվել Է ընդհուպ մինչեւ իր հոր վերջին օրերը: Ջոան Սելիա Լին չի բացահայտել նոր հերոսի պատմության մանրամասնություններն ու նրա գերընդունակությունները, բայց նշել Է, որ դրանք «շատ հետաքրքիր են»:

Ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին մահացել Է նոյեմբերի 12-ին 95 տարեկան հասակում: Գրող, խմբագիր եւ սցենարիստ Սթեն Լին հայտնի Էր որպես պատկերապատումներ ստեղծող, այդ թվում՝ «Սարդ մարդու» (Spider-Man), «Իքս մարդկանց» (X-Men), «Երկաթե մարդու» (Iron Man) մասին: Նա աշխատել Է գլխավոր խմբագիր, հրատարակիչ, իսկ հետագայում զբաղեցրել Է Marvel Comics ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ